կարևոր
409 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-10 19:22
Հասարակություն

Պահանջում ենք ՄԱԿ-ից ձևավորել անկախ դիտորդական առաքելություն՝ պարզելու հայ ռազմագերիների իրական դրությունը․ ՀՅԴ ՆԱՈւմ-ը նամակ փոխանցեց

Պահանջում ենք ՄԱԿ-ից ձևավորել անկախ դիտորդական առաքելություն՝ պարզելու հայ ռազմագերիների իրական դրությունը․ ՀՅԴ ՆԱՈւմ-ը նամակ փոխանցեց

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և  հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։

Նամակը  ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը փոխանցեց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տարոն Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։