|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է, որ ՀՀ-ն ընդունում է բոլոր այն կոչերը, ըստ որոնց՝ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով։
«Տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևայալ բանաձևը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ լինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։
Ամեն դեպքում ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է», - ընդգծել է Փաշինյանը։