կարևոր
3406 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-19 23:31
Հասարակություն

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։

«Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։

Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում։

Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ եւ խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։