|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար: