|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են կոմիտեից։
Հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա քթի կոտրվածք է ստացել, գլխին էլ՝ հարվածներ, բժիշկները հորդորել են մնալ ԲԿ-ում, ասել է փաստաբանը։