կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 22:48
Քաղաքական

Դեկտեմբերի 1․ վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում. Արթուր Խաչատրյան

Դեկտեմբերի 1․ վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Դեկտեմբերի 1-ը խորհրդանշական օր է։ Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը, մեր պարտության դառնությունը․․․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ձմեռային ցուրտ երեկոյան Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքներով, ճանաչելով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը», հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»։

Գիշեր էր, ցուրտ էր, եթե չեմ սխալվում, ձյուն էր գալիս, բայց հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստեփան Շահումյանի անվան համագումարների պալատի (այժմ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գլխավոր մասնաժենքը) մոտ։ 1-ին կուրսի պատանի էի, այնտեղ էի։ Մարդիկ ցնծում էին։ Այդ որոշումը ոգու հաղթանակի դրսևորումն էր։ Հայաստանն արդեն շրջափակված էր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը լուծարել էր Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեն, որն ապահովում էր Արցախի ուղղակի ենթակայությունը Մոսկվային և Լեռնային Ղարաբաղը վերադարձրել էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը։ Արցախ էր ներխուժել Ադրբեջանական ՕՄՕՆ-ը, խորհրդային զորքերը փոխել էին իրենց քաղաքականությունը։ Արցախի գլխին հերթական անգամ գոյութենական վտանգ էր կախվել։ Բայց ժողովուրդը հաղթանակած էր, ոգին հաղթական էր, Արցախում զգում էին Հայաստանի աջակցությունը, Արցախն ու Հայաստանը միասնական էին ու հաղթական․․․

Այսօր, այդ պատմական օրվանից 36 տարի հետո, Ադրբեջանի պահանջով ու նիկոլալան իշխանությունների դավադիր համաձայնությամբ ԵԱՀԿ-ն լուծարեց Մինսկի խումբը՝ Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային կառույցը։

Բայց սա վերջը չէ։ Քանի Արցախի ժողովուրդը հաստատակամ է և պաշտպանում է իր շահերը, իր հայրենիքում ապրելու իրավունքը, Փաշինյանն ու Ալիևն անզոր են․․․․»: