|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում ՀՔԾ-ի լուծարումը. Դատախազության օրվան նվիրված միջոցառման ընթացքում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հնարավոր լուծարման մասին հարցին:
«Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, և եթե այդ նախագիծը կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, սակայն դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց Խաչատրյանը։