կարևոր
2815 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 16:36
Քաղաքական

Ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը. Արցախի ԱԺ նախագահ

Ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը. Արցախի ԱԺ նախագահ

Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Հունվարի 12-ին լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:  

Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝  խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականացմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:

Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:

Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:

Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը:

Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:

Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:

Արցախի ժողովուրդը անկոտրում է»,- նշված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարության մեջ: