|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ, այն է՝ վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել լուծումներ, ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում:
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։
«Մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ մինչև մայիսի 20-ը կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծին` 011-597-539 հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected],[email protected] կամ ունեցած տեղեկատվությունը ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչություն (011-597-152, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 հասցեով)»,–ասվում է հաղորդագրությունում։