|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է.
«Սուրբ Սարգիս եկեղեցուց քաղաքացուն բերման ենթարկելը միայն այն պատճառով, որ նա հնչեցրել է Կաթողիկոսի անունը, ոչ թե օրենք է, այլ բացարձակ ապօրինություն։
Սա խոսքի ազատության դեմ ուղղված մերկ բռնի գործողություն է, որը տեղի է ունենում եկեղեցու բակում՝ սրբության դռան առաջ։
Իշխանությունն արդեն նույնիսկ Աստծո տանը չի հանդուրժում իրեն անհաճո ձայնը։
Այսպիսի վարքագիծը ոչ թե իրավակարգ է, այլ քաղաքական վախ և ուժային ցուցադրություն՝ ուղիղ փաստ, որ պետության անունով գործում են ոչ թե օրենքները, այլ անձնական կոմպլեքսները»։