Միասին կարող ենք
կարևոր
1291 դիտում, 6 ժամ առաջ - 2026-04-15 16:59
Հասարակություն

Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. Հովհաննես Իշխանյան

Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սիրելի լրագրողներ և քաղաքացիական հասարակություն, հենց նոր դուրս եկա Media Կենտրոնի մամուլի ասուլիսից, այնտեղ էի մոտ 50 րոպե

Խոսնակների Fip.am փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Hasmik Hambardzumyan-ն էր և ՔՊ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Խոսելու ընթացքում վարկաբեկեցին օրերս մի քանիսիս ստեղծած Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը:

Խոսեցին, որ դավադրության տեսություն է Թուրքիայից վախը, բերեցին օրինակ ցեղասպանության թանգարանն ավերելու մասին լուրերը, ադրբեջանցու վիդեոն ավտոյի մեջ, որը պարզել են Երևանում չէր, խոսեցին, որ իրենք ժողովրդավարության համար են պայքարում:

Արդեն ավարտեցին, պնդեցի, որ հարցերի շրջանը բացեն, չբացեցին՝ արդարանալով, թե շտապում են:

Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք:

Ես մի շարք հարցեր էի նշել մոտս՝ լսելով բանախոսներին, բայց զրկվեցի տալու հնարավորությունից:

Սա նույն վարքն է, ինչ Հովհաննավանքից քաղաքացու բերանը փակելով հեռացնելը:

Ես որպես արևմտյան կրթությամբ ձևավորված քաղաքացի պնդում եմ, որ սա որևէ առնչություն չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ»: