|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Ինչպես վերջերս ճշգրիտ նշվել էր՝ Ժողովրդավարական արժեքների մասին չպետք է պարզապես խոսել, այլ դրանցով պետք է իրապես ապրել: Ժողովրդավարական ամենակարևոր արժեքը՝ խոսքի ազատությունն է: Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված: Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում»: Փետրվարի 1-ին Արցախից գիտնական պարոն Ղարիբ Բաբայանն էր: Այսօր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատւթյան նկատմամբ քրեադատավարական ակնհայտ անհիմն միջամտությունն է:
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում, սակայն դրա որոշակի կանխարգելում կարող է ապահովել այսօր Դատարանը: Տվյալ գործով ըստ հրապարակումների փաստացի իբրև<<տուժող>> են հանդիսանում բարձր պաշտոն զբացեղնող անձինք: Ամենից շատ քննադատության ենթարկված (այդ թվում հենց օրվա իշխանությունների կողմից նախկինում) դատավորներից է Մնացական Մարտիրոսյանը, և դրանք ԵՐԲԵՔ քրեական գործ չեն դարձել: Խոսքի ազատության միջազգային չափանիշը կրկին պետք է նշել. իրավաչափ են նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում: Հետևաբար քննադատությունը, նույնիսկ չափազանց կոշտ ձևով հանրային որևէ պաշտոնյայի նկատմամբ՝ քրեականացնելն աբսուրդ է և չի կարող առնչվել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության հետ: Ցանկացած նման նպատակին ուղղված խափանման միջոց պետք է մերժվի»։