կարևոր
451 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 16:45
Հասարակություն

Դուք դուրս եք գալիս ձեր սրբության, հավատքի, Աստծո դեմ․ Տեր Մուշեղ քահանան դիմեց իրավապահներին

Դուք դուրս եք գալիս ձեր սրբության, հավատքի, Աստծո դեմ․ Տեր Մուշեղ քահանան դիմեց իրավապահներին

«Մենք ձերն ենք, ու դուք մերն եք։ Մենք ձեր ուրախության և տխրության ընկերներն ենք։ Ձեր ննջեցյալների հուղարկավորություններն առ Աստված բարեխոսողներն ենք։ Ձեր երեխաների մկրտության ու պսակադրության հոգևորականներն ենք։ Այո՛, կարող եք մեզ վերացնել ու հեռացնել, բայց մեր փոխարեն այլ ազգ է գալու։ Մեր փոխարեն աղանդներն են գալու և ձեր երեխաներին այլևս Քրիստոսի անունով չեն մկրտելու։ Մենք պատրաստ ենք մեր Մայր աթոռի համար պաշտպան կանգնել մինչև վերջ։ Այն, ինչ դուք անում եք, կարող էիք հանգիստ անել հինգ հոգով, բայց նայեք, տեսեք` ինչ բազմությամբ եք եկել։ Դուք դուրս եք եկել ձեր սրբության, ձեր աստծո դեմ։ Զգույշ եղեք, Աստված երկնքից տեսնում է։ Այս բարկությունը ազգի վրա է գալու»,- Մայր Աթոռում դիմելով ուժայիններին ասաց Տեր Մուշեղ քահանան։