|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ադրբեջանով Հայաստան ցորենի մատակարարումը հնարավոր եղավ 2020-2022-ին ձեռնարկված ջանքերի շնորհիվ։ Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Առաջին խմբաքանակը ժամանել է այս տարվա նոյեմբերի 6-ի գիշերը։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։
Հարավային Կովկասի՝ վերը նշված հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պիտի դիմանան ժամանակի փորձությանը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։