կարևոր
2530 դիտում, 2 օր առաջ - 2025-10-17 09:58
Հասարակություն

«Մեղքի զգացում ունե՞ք»․ հրապարակային հարցեր՝ աղմկահարույց Տեր Արամին

«Մեղքի զգացում ունե՞ք»․ հրապարակային հարցեր՝ աղմկահարույց Տեր Արամին

Լրագրող Հերմինե Զեյնալյանի գրառումը․

«Տեր Արամ Ter Aram, երբ լրագրողը զանգում է, հետո SMS եք անում, թե` գրեք կպատասխանեմ, ուրեմն` Ձեր խոստման տերը եղեք և կապի դուրս եկեք լրագրողի հետ։ Լրագրողից վախենալ ու թաքնվել պետք չէ, լրագրողը հանրության խոսափողն է։ Ու քանի որ հարցերս նայելուց հետո կապի դուրս չեկաք, ես հրապարակային կուղղեմ նույն հարցերը։ Ակնկալում եմ պատասխաններ։

Հարց1. Քննչականից հաստատեցին, որ ցուցմունք եք տվել, ենթադրում եմ Մկրտիչ Սրբազանի և Ձեր ծառայակից հոգևոր եղբայրների դեմ է եղել ցուցմունքը։ Մեղքի զգացում ունե՞ք,  Ձեր հոգու ներսում կա՞, զգո՞ւմ եք, ի վերջո անմեղ մարդկանց են կալանավորել Ձեր հրապարակային հաղորդման հիման վրա։

Հարց 2. ժողովուրդը պահանջում է , որ Դուք, Տեր Թադեն և Տեր Տարոնը կարգալույծ արվեն, հանուն ժողովրդի պահանջի պատրա՞ստ եք կարգալույծ լինել։

Հարց 3. Ձեզ պաշտպանում են, սատարում են նաև աղանդավորները։ Ի՞նչ ընդհանրություն ունեք աղանդավորների հետ»։