Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արմեն Անդրիկյանից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։