|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք քաղաքական վերահսկողության վերածելն է:
Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի` ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն»,- գրել է նա: