|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵԱՏՄ-ը կարող է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալ մոտավորպեսս 2 տարի հետո: Այդ մասին ТАСС-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ նախ իրենք պետք Է ստանան իրենց երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը ներկայացնեն պետությունների ղեկավարներին:
«Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»,- ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել Է, որ ԵԱՏՄ 5 անդամներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամներ են: Դա նշանակում Է, որ երբ ԱՀԿ հարթակներում բանավեճ Է լինում մաքսատուրքերին կամ փոխադարձ առևտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:
«Եվ քանի որ Ղրղզստանը և Հայաստանը նախ եղել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետև` ԵԱՏՄ անդամներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ հարկավոր են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումներ»,- պարզաբանել Է Տիգրան Սարգսյանը: