|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակը Ադրբեջանին թույլ կտա ավելի շատ օգուտներ ստանալ համագործակցությունից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Ադրբեջանում քչերն են տեղյակ ԵԱՏՄ-ի և դրա գործունեության մասին։ «Բնակչության մոտ 30-40 տոկոսը ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է։ Ուստի անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը»,- ասել է ՌԴ պաշտոնան:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը թույլ կտա Ադրբեջանին «մասնակցել աշխատանքային մարմինների աշխատանքներին, ստանալ բոլոր փաստաթղթերը, տեսնել, թե ինչպես է աշխատում կազմակերպությունը ներսից»։
«Եվ, համապատասխանաբար, երբ ավելին իմանաս, կարող ես ավելի շատ օգուտներ ստանալ համագործակցության համար»,- հավելել է Օվերչուկը։