|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Իրանին դիտորդի կարգավիճակ տալու մասին որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի վերջին։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
«Կան որոշակի ընթացակարգեր, ապա, սկզբունքորեն, ԵԱՏՄ-ում Իրանի դիտարկման որոշումը կարող է կայանալ մոտավորապես այս տարվա դեկտեմբերի վերջին»,- ասել է Օվերչուկը։
Մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով Իրանի շահագրգռվածությունը՝ փոխվարչապետը նշել է, որ ռուսական կողմն իր շահագրգռվածությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերը զարգացնելու հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։