|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ, կքննարկի Սերբիայի խորհրդարանին դիտորդ պետության կարգավիճակ տալու հարցը: Այդ մասին Regnum գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նրա խոսքերով` ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որի նախագահն է ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Կքննարկվեն ՀԱՊԿ երկրների խաղաղապահ գործունեության նորմատիվա-իրավական ապահովման կատերալագործման, Սերբիայի խորհրդարանին կառույցում դիտորդական կարգավիճակ տալու, ՀԱՊԿ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման եւ այլ հարցեր:
Աֆղանստանի խորհրդարանի նախագահ Աբդուլ Ռաուֆը հանդես կգա երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին զեկույցով: