Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու,քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, օրերս, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Եվրոպական քաղաքական շրջանակների հետ հանդիպումների օրակարգը բավական հագեցած է եղել, առանցքային հանդիպումներ են ունեցել ու կարևոր հարցեր քննարկվել։
«Կուզեմ անդրադառնալ մի խնդրի, այդ հանդիպումների ժամանակ, եվրոպացի մեր գործընկերներին Հայաստանի իրական վիճակը կամ օբյեկտիվ իրականությունը փորձում ենք ներկայացնել այնպես, որպեսզի դրաարդյունքում Հայաստանը չկորցնի արտաքին քաղաքական զորակցությունը։ Սա իսկապես մարտահրավեր է մեր համար, բայց փորձում ենք հմուտ աշխատանքի արդյունքում կառավարելի դարձնել այդ մարտահրավերը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։