կարևոր
2473 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 13:56
Հասարակություն

Սթրայքբոլ խաղալու նռնակներ ազատ կարելի է գնել տարբեր օնլայն հարթակներից

Սթրայքբոլ խաղալու նռնակներ ազատ կարելի է գնել տարբեր օնլայն հարթակներից

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Սթրայքբոլ խաղալու նռնակներ ազատ կարելի է գնել տարբեր օնլայն հարթակներից։ Դրանք «ահաբեկչություն նախապատրաստելու ապացույց» կարող են լինել միայն մուլտիկներում…։

Որպես օրինակ՝ կցում եմ Գուգլի գտած առաջին իսկ այդպիսի օնլայն խանութի սքրինշոթեր։ Կրկնում եմ, սրանք սթրայքբոլ խաղալու համար են։

Էլ ավելի աբսուրդ է ռազմական քողարկանախշով շորերը որպես որևէ բանի ապացույց ներկայացնելը։ Այն էլ Հայաստանում, որտեղ ամեն երկրորդ ընտանիքում բանակում ծառայած և/կամ պատերազմին մասնակցած մարդիկ կան»։