կարևոր
1546 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-07 15:10
Աշխարհ

Ռուսաստանը` անդրկովկասյան ճգնաժամի գրկում

Ռուսաստանը` անդրկովկասյան ճգնաժամի գրկում
Տեղեկություններ են տարածվել՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախատեսում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին: Նրանք նախատեսում են շարունակել քննարկել Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը: Բայց, հավանաբար, ոչ միայն դա:

Շատ փորձագետներ ոչ առանց պատճառի որոշակի սինխրոնիզացիա են տեսել ռուսական ուղղությամբ իրենց գործողություններում։ Նրանք նկատել են, կողմերը սկսել են միասին բարձրացնել հակառուսական քաղաքականության` տեղեկատվական էսկալացիայի նշաձողը ԱնդրկովկասումԸնդ որում` տպավորություն է ստեղծվում, որ կողմերն աշխատում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նույն սցենարովՀետեւաբար, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումն ու բանակցությունները Դուբայում կարող են նշանակալից լինել իրադարձությունների հետագա ընթացքը որոշելու համար:

Բացի այդ, Անկարան, որը վերջին շրջանում հայտնվել է Բաքվի եւ Երեւանի միջեւ էպիկենտրոնում, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում փոփոխվող դինամիկան, կողմերին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել»: Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես «առանցքային երկիր, յսսպես կոչված, «միջին միջանցքի» համար, որն ուղղակիորեն կմիացնի Թուրքիան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Միջին Ասիայի հետ: Թուրքական ընկերւոթյունները նույնպես ձգտում են մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին: Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին, ինչն ակնհայտ դարձավ անցած ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, երբ նկատելի դարձավ աշխարհաքաղաքական քանակի «անցումն»  «աշխարհաքաղաքական որակի»:

Հայտնի հայ փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ ռուս-հայկական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները պատահկան չեն ի հայտ եկել այժմ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի եւ հավաքական Արեւմուտքի` «Ռուսաստանն Իրանից հեռացնելու» փորձերի ժամանակ: ՆԸդ որում՝ միջանկյալ էպիկենտրոնում կարող է հայտնվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»` Հայաստանի տարածքով տարանցիկ զարկերակը, որը կապում է Ադրբեջանը ՆախիջեւանինԱյս ուղղությամբ Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները կարող են մոտ կամ նույնիսկ ընդհանուր լինել, ինչը ցույց է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորի տեղաշարժը Մոսկվայից դեպի արեւմուտք:

Թվում է, թե խաղադրույքը դրվում է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի երկարաժամկետ ներգրավման վրա, երբ նա նախընտրում է Անդրկովկասում գործել բացառապես դիվանագիտական մեթոդներով եւ չշարունակել իրավիճակի զարգացումը: Բացի այդ, հեշտ է նկատել՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու գործընթացն իրականացվում է բազմաքայլ համադրության տարբերակով` արեւմտյան դերակատարների չհայտարարվածմիացմամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո հասկացողություն կար, որ հետխորհրդային տարածքը, բացառությամբ Մերձբալթյան երկրների, Ռուսաստանի ազդեցության գոտի է, եւ Ռուսաստանն ինքը շատ շահագրգռված էր ԱՊՀ տարածքում իր ազդեցության պահպանմամբ: Սակայն վերջին տարիներին իրավիճակն էապես փոխվել է. տարածաշրջանի երկրների մոտ սկսում է գերիշխել Ռուսաստանի հետ համագործակցությանը այլընտրանքային օրակարգը:

Հատկանշական է՝ Ալիևը մայիսին Մոսկվա չէր ժամանել Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, թեեւ Կարմիր հրապարակում ադրբեջանական շքերթային հաշվարկն, այնուամենայնիվ, անցել էր: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա նա դեռեւս հաշտության պայմանագրի նախագծի համաձայնեցման առաջին փուլերում հրաժարվում էր Մոսկվային դիտարկել որպես առավել օպտիմալ տարբերակ ստորագրման վայրի ընտրության ժամանակ:

Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ Մոսկվան կկարողանա սեղմ ժամկետներում հաղթահարել ճգնաժամը։ Սակայն թե ինչպես դրա հետեւանքները հետագայում կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ընտրության վրա, բաց հարց է:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի