կարևոր
1156 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-25 17:55
Աշխարհ

«Զանգեզուրի միջանցքը» որպես «խաղաքարտ» Անդրկովկասյան աշխարհաքաղաքականությունում

«Զանգեզուրի միջանցքը» որպես «խաղաքարտ» Անդրկովկասյան աշխարհաքաղաքականությունում
Թուրքական կառավարական Anadolu գործակալությունը հայտնել է՝ Թուրքիայի կառավարությունը բազմամիլիարդանոց վարկ է ստացել Միջազգային ֆինանսական կառույցներից՝ «Զանգեզուրի միջանցք՛ երթուղուն միանալու համարՎարկատուների խումբը՝ ճապոնական MUFG Bank-ի գլխավորությամբ, 2,4 միլիարդ եվրո է հատկացնում Նախիջեւան երկաթուղային գծի կառուցման համար: Վարկը տրամադրվելու է շվեդական EKN արտահանման վարկային գործակալության, ավստրիականOeKB բանկի եւ Իսլամական զարգացման բանկի ներքո ներդրումների եւ արտահանման վարկերի ապահովագրության Իսլամական կորպորացիայի երաշխիքների ներքո: Հիշեցնենք՝ թուրքական երկաթուղիները Նախիջեւանին միացնելու նախագիծը Ասիան եւ Եվրոպան կապող, այսպես կոչված, «միջին միջանցքի» բաղադրիչներից մեկն է, որը ներառում է «Զանգեզուրի միջանցքը»: Նշենք նաեւ՝ բառացիորեն օրերս Վաշինգտոնը առաջ քաշեց այդ միջանցքը 100 տարի ժամկետով վարձակալելու գաղափարը: ՀՀ վարչապետը չի բացառել այն տարբերակը, որի դեպքում միջանցքի կառավարումն իրականացվելու է հայ-ամերիկյան համատեղ ընկերության կողմից:

Միանգամից նշենք՝ փորձագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամերիկյան նախագծի իրականացման հավանականությունը փոքր է: Պատճառը Իրանի եւ Ռուսաստանի կողմից հնարավոր բացասական արձագանքն է: Իրանական քաղական շրջանակներում կարծում են՝ նման նախագիծը հանգեցնում է «աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության» Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների երկայնքով, ընդլայնում է Թուրքիայի ազդեցությունը եւ նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի անմիջական ներկայությունը»: Եվ ոչ միայն դա: Նման սցենարը «կզրկի Իրանին Հայաստանի տարածքով Հարավային Կովկաս ցամաքային հասանելիությունից»՝ երկիրը կախվածության մեջ դնելով «Ադրբեջանի կամ այլ միջազգային սուբյեկտների կողմից վերահսկվող» երթուղուց

Իրանցի փորձագետներից մեկի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը հանգեցնում է Թեհրանի «աշխարհաքաղաքական խեղդմանը»: Եթե վերահսկողությունը անցնի Բաքվին՝ Թեհրանը կզրկվի իր հյուսիսային առեւտրի վրա ազդեցության լծակներից ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ», - նշել է Ազիզին՝ նախազգուշացնելով «Իրանի աշխարհատնտեսական դիրքերին լուրջ հարվածի» մասին, երկրի դերակատարության նվազման մասին չինական »Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ: Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական լուրջ ինտրիգ է ծավալվում: Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Հասան Օքթայի կարծիքով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության համձայնագիրը դիտարկում է «տարածքային ամբողջականության եւ իրավասության դիրքերից՝ ընդգծելով, որ անկախ օգտագործվող տերմինաբանությունից՝ վարձակալություն, ներդրումներ, թե արտաքին կառավարում, բոլոր գործընթացները պետք է ձեւավորվեն այդ սկզբունքների հիման վրա, եւ որ նա չի կարող թույլ տալ իր տարածքում միջանցքի ստեղծում մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

Ադրբեջանն էլ, իր հերթին, ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում է դեպի Նախիջեւան տանող միջանցք ստեղծելու իր շահագրգռվածության մասին: ալիեւը դա հետեւյալ կերպ է արտահայտել. «մեզ պետք է ապահովվի անարգել եւ անվտանգ անցում Ադրբեջանից Ադրբեջան: Դա պետք է լինի Ադրբեջանի մի հատվածից մյուսը տեղափոխումը: Մեր բեռներն ու քաղաքացիները չպետք է տեսնեն հայ սահմանապահների դեմքերը»:

Սակայն իրադարձությունների ընթացքը հանգեցնում է Անդրկովկասում հակամարտության նոր գոտու առաջացմանը։ Ընդ որում, այս փուլում Արեւմուտքը, որը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա ուկրաինական ճգնաժամի միջոցով, կարող է օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը որպես նոր գործիք Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար: Օքթայը կարծում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը եւ Անդրկովկասում արդար եւ կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ Զանգեզուրի միջանցքն ամերիկյան ընկերությանը հանձնելու Թրամփի առաջարկն իրագործելու փոխրեն, պետք է ստորագրել եռակողմ խաղաղության համաձայնագիր՝ առանց նախապայմանների, կարգավորել անցումների հարցերը եւ հաշվի առնել Նախիջեւանի վերաբերյալ Ադրբեջանի ակնկալիքները: Իսկ Վաշինգտոնի համար այս նախագիծը փորձ է օգտվել տարածաշրջանում իշխանության հազվագյուտ վակուումից՝ Ռուսաստանի դիրքերի թուլացման եւ ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ նրա հարաբերությունների վատթարացման խորապատկերին: Իսկ մինչ այդ Անկարան ստորագրել է Թուրքիան Նախիջեւանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու նախագծի իրականացման համար շուրջ 2,4 մլրդ եվրոյի չափով «կանաչ» ֆինանսավորման ներգրավման մասին համաձայնագիրԱյնպես որ, տարածաշրջանում սրացման խաղը շարունակվում է եւ թափ է հավաքում:

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի