|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան. հաղորդում է «Ֆարս» գործակալությունը:
«Հաջորդ շաբաթ, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, և կորոնավիրուսի վերաբերյալ մեր թեստերի արդյունքները բացասական լինեն, կարծում եմ, որ ես կգնամ Կովկաս և Ռուսաստան», - ասել է նա:
Զարիֆը հայտնել է, որ նախատեսում է այցելել երկրներ, որոնց հետ կարելի է համագործակցել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ այցերի ժամկետներն արդեն համաձայնեցված են: Բացի այդ՝ Զարիֆը նշել է, որ Իրանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ:
Վրաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 15-ին: Դրանից հետո երկրների միջև երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային, գյուղատնտեսական, մշակութային, կրթական և զբոսաշրջության ոլորտներում: