|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ երեկ հրապարակված «հեղաշրջման պլան»-ի նպատակն այն էր, որպեսզի այսօր ընդդիմադիրների տներում խուզարկություններ իրականացվեին։ Նա հայտնեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների հետ միասին ՔԿ-ի քննիչները, խուզարկության թույլտվությամբ, եկել են իրենց տուն․ «Խուզարկությունն ավարտվել է։ Սա իշխանությունների վախն է, փորձում են լռեցնել, բայց չի ստացվի։ Երեխաների հեռախոսներն ու պլանշետն են առգրավել ու մի քանի փաստաթուղթ»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում