|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նախօրեին բերման ենթարկված հոգեւորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսայի խոսքով` բերման ենթարկված քահանաներն այսօօր էլ իրավապահների մոտ հարցաքննությունների են եղել, ժամը 4-5-ից հետո նոր կարողացել են վերադառնալ:
Նշենք, որ մեր թղթակիցը տեղում բնակիչների հետ զրույցում պարզեց, որ Աշտարակ քաղաքում և մոտակա գյուղերում քահանաներ չեն եղել ամբողջ օրվա ընթացքում: Սուրբ Մարինե եկեղեցում աշխատողը հայտնեց, որ մկրտության արարողության համար ստիպված են եղել Էջմիածնից քահանա հրավիրել:
Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդն ու 12 քահանաներ։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել, միայն ձերբակալել, ավելի ուշ կալանավորել են թեմի առաջնորդին, որը Գարեգին Երկրորդի քրոջ որդին է։