|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք վարձկաններն ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա հետ կապված, հարձակվել են սիրիական Էլ Բաբ քաղաքի հայ ընտանիքների վրա, և բախում է տեղի ունեցել երկու կողմերի միջև. հաղորդում է Բելգիայում գործող քրդական Hawar լրատվական գործակալությունը:
Ըստ Էլ Բաբից հաղորդված աղբյուրների` բախումները սկսվել են երեքշաբթի` ժամը 19:00-ի սահմաններում, թուրքական զինուժի կողմից բռնազավթված Էլ Բաբ քաղաքում. թուրք վարձկանները հարձակվեցին քաղաքի` հայկական ծագում ունեցող բնակիչների վրա: Գործակալությունը նշում է, որ դեռևս անհայտ է հարձակումների պատճառը: Էլ Բաբի հոսպիտալ են տեղափոխվել բազմաթիվ վարձկաններ:
Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն է` Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածների օրը, սակայն զերծ է մնում կոտորածները ցեղասպանություն որակելուց: