կարևոր
4006 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 23:48
Քաղաքական

Սրանք ակնհայտ սատանայի վարձկաններն են՝ հոգիները վաճառած չարի իշխանությանը. Գագիկ Ասատրյան

Սրանք ակնհայտ սատանայի վարձկաններն են՝ հոգիները վաճառած չարի իշխանությանը. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, վերլուծաբան Գագիկ Ասատրյանը գրում է.

«Սկզբում ասում էին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Բագրատ Սրբազանը մեզ համար Վազգեն Գալստանյան է»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Միքայել Աջապահյանը հեղաշրջման կոչ է արել»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Սրբազան կա, որ քեռակնոջն ա դոմ*ում»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Մկրտիչ Սրբազանը հանցագործություն է կատարել»։

Հետո ասացին, «եկեղեցու դեմ չենք, ուղղակի ողջ Արագածոտնի թեմի քահանաներին պատանդ ենք պահել, որ բան պարզենք»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին պետք է մասնակցենք»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Նաթան Սրբազանը հնարավոր է՝ մանկապիղծ է»։

Հետո ասացին՝ «եկեղեցու դեմ չենք, ուղղակի Վեհափառ Տեր չէ, այլ՝ Կտրիճ Ներսիսյան»։

Հետո ասացին՝ «Մայր Աթոռ չէ, այլ՝ Քոչարյանի նախընտրական շտաբ»։

Սրանց հետ խոսելիք չկա, քանի որ սրանք ակնհայտ սատանայի վարձկաններն են՝ հոգիները վաճառած չարի իշխանությանը։ Սրանք իրենց դատաստանն Աստծուց և վարձքը սատանայից անպայման կստանան․․․սրանք գիտեն, թե ինչ են անում։

Թո՛ղ մտածեն նրանք, ովքեր համաձայն են սրանց հետ,

Թո՛ղ մտածեն նրանք, ովքեր ընկել են չարիքի թակարդը,

Թո՛ղ մտածեն նրանք, ովքեր «տուն են պահում»,

Թո՛ղ մտածեն նրանք, ովքեր համալրում են Քրիստոսի եկեղեցու դեմ կազմված չարի լեգեոնների շարքերը․․․»: