|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
«Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, վերլուծաբան Գագիկ Ասատրյանը գրում է.
«Անտրուսիկ լինելը դա բանակում վարտիք ունենալ-չունենալու մասին չէ։
Անտրուսիկ լինելը տեսակ է, որը բնավ պայմանավորված չէ վարտիք ունենալ-չունենալու, կուշտ՝ սնվել-չսնվելու հետ։ Եվ եթե ձեզ թվում է, որ անտրուսիկ միայն բանակում են լինում, չարաչար սխալվում եք։ Եթե դու անտրուսիկ ես տեսակով, դու նույնն ես մնալու անգամ էն ժամանակ, երբ օդից գլխիդ պետական պաշտոն է ընկել, երբ դու միլիոնների հասնող կարողություն ունես։
Եվ եթե անգամ դու քո պահարանում հիմա ունես տարբեր գույնի, չափի ու որակի վարտիքների կոլեկցիա, իսկ սառնարանդ պայթում է տարատեսակ ուտելիքներով, մեկ է, քո հոգեկան անտրուսիկությունը դու հաղթահարել չես կարող։
Օրինաչափ է, և ինչպես սրանից շատ ու շատ տարիներ առաջ, այնպես էլ՝ այսօր, ամեն փողոց, ամեն մի բակ, ամեն մի գյուղ ու ավան, ամեն մի զորամաս իր անտրուսիկների համայնքն ունի։ Ողբերգականն այն չէ, որ մեր իրականության մեջ երեկ, այսօր և վաղը կարող են նաև անտրուսիկներ լինել, բայց ողբերգական է հազարապատիկ անգամ, երբ այդ համայնքը բազմում է իշխանության գահին։
Ցիցերոնն ասում էր՝ «Յուրաքանչյուր ստրուկի երազանքը ոչ թե ազատությունն է, այլ՝ ստրկատեր դառնալը»»։