|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է.
«Սևակ Խաչատրյանն էսօր ԱԺ ամբիոնից ասաց, որ աշակերտները պետք է լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։
Երկրորդում եմ նրա խոսքերը, քանի որ իր ասածները ես գործնականում եմ տեսել։ Մեր դպրոցում մեկը կար, ինքն էլ էր, էսօրվա քպ-ական մտքի գիգանտ աչոնի նման մաՑեմաՑիկայի ժամին գնում գրատախտակի․․․մի տորիչելյան դատարկություն, մի աննպատակ արարած, էնքան աննպատակ, որ մի օր էդ խփնվածին համոզել էի, որ ինքը իրականության մեջ չի, այլ՝ երազում, ու որ հեսա ինքը արթնանալու ա քնից։ Այ էդ տիպի չիբան․․․երբ իմացա, որ սա նիկոլական է, ոչ միայն չզարմացա, այլև՝ ուրախացա, քանի որ դրա՝ ընդդիմադիր լինելու հանգամանքից ես կարող ա նաև անձնական վիրավորվածության զգացողություն ունենայի։
Տղերքն են զանգում ու ասում են, որ սա ոչ միայն քպ-ի համար տասովկեքի մեջ է, այլև՝ այստեղ-այնտեղ ասում է, որ իրեն եՌսուն տարի թալնել են, որ Մեղրին շուտ են տվել, որ Քոչարյանը մարտի 1-ին 500 հոգու գլուխ ա կերել, որ Քըրքորյանը Քոչարյանին հայատառ մագաղաթի վրա նամակ ա գրել․․․մի օր էս խորխին տեսա, ասում եմ՝ արա, դու թալանելու բան ունեցել ես քո կյանքում, որ թալանե՞ն, ով-ով, բայց ես հո լավ գիտեմ քո ոտաբոբիկ կյանքի էությունը։
Ասում եմ՝ դու գիտես, թե որտեղ ա Մեղրին, որ երկրի հետ ա սահմանակից․․․բորբոսի նման նայեց դեմքիս, բառ չխոսաց, միգուցե տխրեց։ Բայց իմ սպասումները զուր էին, քանի որ իմ հանդիպումից օրեր անց, ես արդեն իմացա, որ արդեն ես եմ թաԼնել իրա ունեցվածքը։
Նիկոլական լինելը ոչ միայն բովանդակության հարց է, այլև՝ ինտելեկտի․․․ու սա Պյութագորասի թեորեմից ավելի հստակ բան է։
Եթե Հայաստանում խելացի մարդիկ ավելի շատ լինեին անխելքներից, համոզված եմ, Հայաստանը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չէր ունենա»։