|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ, կայցելի Ուրուգվայ։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի այցը դժգոհություն է առաջացրել հարավամերիկյան երկրի հայ համայնքում։
Ուրուգվայը և Թուրքիան ավելի վաղ բանակցություններ են սկսել ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ։
Չավուշօղլուի այցը ապրիլի 24-ի նախօրեին վրդովմունք է առաջացրել հայ համայնքում։ Հիշեցնենք, որ 1965 թվականին՝ 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Ուրուգվայը բոլոր պետություններից առաջինն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը։
Հաշվի առնելով երկրի հայ համայնքի վրդովմունքի աստիճանը՝ Ուրուգվայի ՆԳՆ-ն անվտանգության ուժեղացված միջոցներ կձեռնարկի ինչպես թուրքական պատվիրակության` Մոնտեվիդեո այցի, այնպես էլ Հայոց ցեղասպանության 107-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։
Միջոցառումները, որը տեղի կունենան ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակում, որտեղ կանգնեցված է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, ելույթ կունենա լատինաամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարը, իսկ ապրիլի 26-ին սպասվում է հանրապետության փոխնախագահի ելույթը խորհրդարանում։