|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուրուգվայի Սենատը միաձայն պաշտպանել է Անկարայում դեսպանի նշանակումը հետաձգելու առաջարկը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի «Գորշ գայլերի» ժեստի պատճառով. հայտնում է Mercopress-ը։
Առաջարկն արել է հայ սենատոր Լիլիամ Քեչիչյանը։ Նրա խնդրանքով Վերին պալատը համաձայնել է գործը հետ ուղարկել Արտաքին հարաբերությունների հանձնաժողով:
Հիշեցնենք, որ, հայ ցուցարարների վանկարկումներին ի պատասխան, Չավուշօղլուն «գորշ գայլեր» ազգայնամոլների հայտնի ժեստն էր ցույց տվել, դրանից հետո Ուրուգվայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպանը: