Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյաննը իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին․
«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար։
Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին:
Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ:
Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:
Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին`Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և կոչ եմ անում ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին գործել օրենքի ու տրամաբանության շրջանակներում»։