կարևոր
1156 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-18 02:05
Քաղաքական

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը աջակցություն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին՝ նշելով․

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է  Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի  և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:  Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը  կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել  հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին: Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին`Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և կոչ եմ անում ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին գործել օրենքի ու տրամաբանության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ իշխանությունը հետապնդում է սկսել Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ եկեղեցուն աջակցող խոսքերի համար։