|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ArmLur.am-ը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին հետապնդելու հրահանգ SMS է տվել իրավապահներին` ուղարկելով նրանց այսպիսի միտք, որը վերագրել է Սամվել Կարապետյանին:
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրելով news.am-ում հրապարակված տեսանյութը(տեսանյութը՝ այստեղ), նկատեց որ Սամվել Կարապետյանը «միջամտել» բառը չի օգտագործում:
Նա բառացի ասում է «Եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու, հայոց պատմության վրա… Քանի որ ես եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություը: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Սակայն Փաշինյանը հրահանգել է իրավապահներին Կարապետյանի խոսքերը վերածել մեղադրանքի` հեղաշրջման փորձ կազմակերպելու մասով:
Դրա համար էլ ոստիկանները գնացել են Կարապետյանի բնակարան` օպերատիվ գործողությունների և հանդիպելով անվտանգության աշխատակիցների և հարազատ բարեկամների, մոտ 40 հոգու կարճատև բերման են ենթարկել: Բայց նրանց կողմից իրականացված՝ ավտոմեքենաները քարշակներով տեղափոխելու գործողույթունները բացարձակ վարույթային չեն եղել, որն էլ իրավապահների համար խնդիր է առաջացրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ ողջ օրվա ընթացքում որևէ մեղադրանք չկա առաջադրված Սամվել Կարապետյանի նկատմամբ ոչ ՀՀ Քննչական կոմիտեում, ոչ Հակակոուպցիոն կոմիտեում: Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան ստատսուսներ գրել, թե, «Ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ: Ավելի ճիշտ` ձեզ»: «Բա միջամտի արա, ի՞նչ ես չուլանում պախկվել»։
Հ. Գ. ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ անց բոլոր ձերբակալվածները, որոնց ոստիկանները տարել էին Կարապետյանների տան մոտից, արդեն ազատ կարձակվեն: