կարևոր
844 դիտում, 23 ժամ առաջ - 2025-06-12 14:10
Աշխարհ

Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ է վթարի է ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանել է Air India-ին։

Ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և կործանվել է թռիչքից մի քանի րոպե անց՝ բնակելի թաղամասում։ Boeing-ը կործանվել է Մեգանի Նագար տարածքում՝ Սարդար Վալլաբհայ Պատել օդանավակայանի մոտ, բեկորները հարվածել են բնակելի շենքերին։ Ինքնաթիռում եղել են Հնդկաստանի 169 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 53, Կանադայի 1 և Պորտուգալիայի 7 քաղաքացի։ Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 110 մարդ։ Լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռում կարող է լինել Գուջարաթի նախկին գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին։

Օդաչուներին հաջողվել է աղետի ազդանշան ուղարկել օդային երթևեկության կառավարման ծառայությանը։ Ինքնաթիռը հասել է 190 մետր առավելագույն բարձրության։ Այնուհետև այն սկսել է իջնել րոպեում 144 մետր ուղղահայաց արագությամբ։ Air India-ն հետաքննում է վթարի մանրամասները։