|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելգորոդի մարզում կործանվել է ռուսական Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել են ուկրաինացի գերիներ. նրանց տեղափոխում էին փոխանակման նպատակով՝ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11.00-ին Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորականներ, ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք»,- ասվում է հաղորդագրությունում։
Արտակարգ իրավիճակի վայր է մեկնել ՌԴ Ռազմատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ աղետի պատճառները պարզելու համար։