կարևոր
394 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-29 18:41
Աշխարհ

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

ՌԴ Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տու-95 ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը վթարի է ենթարկվել Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ»,-նշում է գերատեսչությունը։

Անձնակազմի անդամներից 6-ը մահացել են, մեկը՝ վնասվածքներ ստացել։