|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել Վաշինգտոնի երկնքում ՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ, հայտնում են ԶԼՄ-ները։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում ՝ 3 զինվորական: Նշվում է, որ փրկարարները գտել և հոսպիտալացրել են առնվազն 4 ողջ մնացածի:
Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում գտնվող Պոտոմակ գետը, այժմ այնտեղ որոնումներ են իրականացվում: Գետում ջրի ջերմաստիճանը զրոյից մի փոքր բարձր է։