|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՌԴ կազմի մեջ մտնող Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 օդանավը վթարային վայրէջք է կատարել. հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է, իսկ, ընդհանուր առմամբ, ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ 1 երեխա:
Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, ինչից հետո հրդեհ է բռնկվել: