|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական աերոակումբին պատկանող L-410 ինքնաթիռն ընկել է Մենզելինսկ քաղաքում՝ Թաթարստանում. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով:
Թեթև շարժիչով L-410 ինքնաթիռը, որում եղել է 23 մարդ, հիմնականում՝ դեսանտայիններ, ընկել է Մոսկվայի ժամանակով 09:11-ին:
Փրկարարներին հաջողվել է ինքնաթիռից դուրս բերել յոթ ողջ մնացածների, 16 մարդու ճակատագիրն անհայտ է: «Հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից ևս չորս հոգու հաջողվել է փրկել, աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, յոթ մարդ փրկվել է», - ՏԱՍՍ-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Աղբյուրը հավելում է նաև, որ ինքնաթիռը կործանվել է տեղի թռչող ակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է հեռացել, օդանավի ֆյուզելյաժը փլուզվել է ընկնելու ժամանակ, մինչդեռ պոչը գրեթե չի վնասվել: Օդանավը շահագործվում է 1987 թվականից: