Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանը գրում է.
«Երեկ, ոչ բարով ծնված ազգի ողբերգության 50 ամյակն էր: ՀՀ ողջ ոստիկանությունը դղրդում էր և սպասարկում էր, որ ՔՊ-ն գնա Սևանի կառավարական դաչա՝ քեֆի:
Ես էլ միամիտ գնացել էի Ավան-Առինջ ավտոճանապարհին կանգնող ծաղկավաճառներից՝ այգու ծաղիկներ առնելու:
Հասա մինչև Հաճնի կամուրջ, մի հոգի ծաղկավաճառ չկար, ամբողջ ճանապարհը «մաքրազարդել էին», նույնիսկ ոչխարավաճառներին ու փայտ վաճառողներին սրբել էին ճամփեքից ու նրանց փոխարեն ոստիկանական մեքենաներ տեղակայել: Մոտ ժամուկես փնտրելու ընթացքում, թե ինչ շարասյուններ էին անցնում՝ քեֆի շտապող, պատմելու չէ:
Երեկոյան տեսա, որ Շամշյանը Երևանի կենտրոնում Սիցիլիա հիշեցնող կրակոցների մասին է հաղորդում և կրակված պարկուճներն է ցույց տալիս:
Սա է մեր ողջ պերճանքն ու թշվառությունը …»։