Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված իրավիճակը։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի համար:
Ռուսական կողմից ընդգծվել է, որ պատկան մարմինները վարում են առավել մանրակրկիտ հետաքննություն և մոտ ժամանակներս արդյունքները կհրապարակվեն: Մեղավորներն անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կկրեն իրենց արժանի պատիժը։
Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ։