Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հայտարարությունը և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումը, թե «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», բարոյական հարթությունում քննարկվելուց զատ, նաև իրավական գործընթաց են ենթադրում:
ՀՀ վարչապետն ու իր տիկինը հրապարակել են հստակ պնդումներ, որ եկեղեցում վխտում է մանկապղծությունը և «քեռու կանանց» հետ ենթադրաբար կենակցելը պարբերական բնույթ է կրում:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, այնպես էլ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ պարզելու, թե կա արդյոք վարույթ կամ հարուցված վարույթներ մանկապղծության և կուսակրոնության խոստման դրժման դեպքերի առիթով: Պետական այդ կառույցներից երեկ այդպես էլ չպատասխանեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցմանը:
Միայն հայտնի է, որ վարչապետի ու նրա տիկնոջ գրառումների առիթով նոր վարույթ չի նախաձեռնվել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից պարզաբանումներ ստանալ, թե ինչ է հայտնի վարչապետին, նա ունի՞ փաստեր, թե՞ հերթական անգամ օդում կախված լուրերի հղումով վարկաբեկում է այս անգամ քրիստոնեական արժեքները: Սակայն խոսնակը այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեց «Ժողովուրդ» օրաթերթի զանգերին ու նամակներին:
Իսկ իշխանական զույգի այս ագրեսիան՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, երեկ ողջ օրը հրճվանք էր պարգևել ադրբեջանական կայքերին»։