|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակը» գրում է․ Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը: Տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաեւ մեկ գազալցակայան կա: Թե ինչ են ստուգել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի: