|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ․
«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ այս անչափ կարևոր օրվա եւ իրադարձության համար։
Այս պահից սկսած ձեր կյանքը թևակոխում է նոր փուլ՝ լի փորձություններով, դժվարություններով, բայց նաև հետաքրքրությամբ։
Գիտելիքահեն պետություն և հասարակություն ձևավորելու գործում մեծ է լինելու ձեր ներդրումը։
Վստահ եմ, որ միասին կերտելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ երբևէ չի խախտվելու սահմանամերձ համայնքում դպրոց և մանկապարտեզ հաճախող երեխայի՝ անվտանգությունն ու կրթություն ստանալու իրավունքը։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ»: