Միասին կարող ենք
կարևոր
1045 դիտում, 3 ժամ առաջ - 2026-05-09 15:53
Աշխարհ

Մենք միշտ կհիշենք խորհրդային ժողովրդի սխրանքը, նրա վճռորոշ ներդրումը նացիզմի ջախջախման գործում. Պուտին

Մենք միշտ կհիշենք խորհրդային ժողովրդի սխրանքը, նրա վճռորոշ ներդրումը նացիզմի ջախջախման գործում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Հաղթանակի օրվա շքերքին շնրոհավորական ուղերձ է հղել․

«Մենք այս տոնը նշում ենք հայրենիքի հանդեպ հպարտության և սիրո զգացումով։ Մենք սրբորեն հարգում ենք Հաղթանակի զինվորների պատգամներն ու ժառանգությունը»։

«Մենք միշտ կհիշենք խորհրդային ժողովրդի սխրանքը, նրա վճռորոշ ներդրումը նացիզմի ջախջախման գործում․ հենց նա փրկեց աշխարհը՝ վերջ դնելով համընդհանուր ու տոտալ չարին»։

«Մեր զինվորը կրեց ահռելի կորուստներ ու հսկայական զոհողություններ՝ հանուն Եվրոպայի ժողովուրդների փրկության, և պսակվեց մեծ Հաղթանակի փառքով։ Խորհրդային ժողովուրդը վերադարձրեց ինքնիշխանությունն այն երկրներին, որոնք կապիտուլացվել էին հիտլերյան Գերմանիայի առաջ», - հայտարարել է Պուտինը։

«ԽՍՀՄ ժողովուրդը ցույց տվեց, որ հայրենիքին նվիրվածությունը բարձրագույն ճշմարտությունն է, որը կարող է միավորել միլիոնավոր մարդկանց»։

«Հաղթանակը նվաճվել է, տառապանքով ձեռք բերվել և կերտվել․ այս ամենը շարունակում է ապրել երեխաների ու թոռների սրտերում, մեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ. այն եղել  ու լինելու է մերը»։