|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների առանցքային խնդիր է համարում Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում։
Արդեն իսկ այս մեխանիզմների և երկխոսության առկայությունը՝ ինչպես պաշտոնական փուլերի ընթացքում պատվիրակությունների մակարդակով, այնպես էլ տեղում, օգնում է ապահովել հարաբերական կայունություն և հանգստություն սահմանամերձ գոտում»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարն՝ ընդգծելով, որ Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների կենտրոնական խնդիրը Մոսկվան համարում է «Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակումը»։